1375 դիտում
21:52 19-06-2019
Բրյուսելում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ԵՄ միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը
Հունիսի 18-ին Բրյուսելում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը, որը կազմակերպվել էր ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ), Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՍԾՏՀԿ-ում Բուլղարիայի և ԵՄ-ում Ռումինիայի նախագահության աջակցությամբ:
Համաժողովը բացեց ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Michael B. Christides): Ելույթներով հանդես եկան Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի և Մալթայի ԱԳ նախարարները, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարները, ԵՄ-ում ՌԴ, Մոլդովայի և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները, Հունգարիայի և Լեհաստանի ԱԳ պետքարտուղարները, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՍԾՏՀԿ հարակից մարմինների ներկայացուցիչներ: Հնչեցված ելույթներում կարևորվեց երկու կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը և փոխգործակցության շրջանակի ընդլայնումը:
ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ տարբեր ձևաչափերում՝ մասնավորապես շեշտելով ՍԾՏՀԿ տնտեսական բաղադրիչի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության հանձնառությունը: Ընդգծվեց, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը միաժամանակ արդյունավետորեն ծավալում է բազմաոլորտ համագործակցություն ԵՄ հետ՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա: Իր ելույթում Աշոտ Քոչարյանը կարևորեց Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը Սևծովյան տարածաշրջանում էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերում:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի՝ ՀՀ հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Աշոտ Քոչարյանը հիշեցրեց, որ բազմաթիվ առիթներով Հայաստանի Հանրապետությունն իր վճռականությունն է արտահայտել՝ կանխելու տնտեսական բնույթ ունեցող ՍԾՏՀԿ քաղաքականացմանն ուղղված որոշ անդամ պետությունների փորձերը: Այդ համատեքստում Աշոտ Քոչարյանը հավելեց, որ ընթացիկ համաժողովը հակամարտությունների քննարկման հարթակ չի հանդիսանում՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները՝ փորձելով ՀՀ դեմ ուղղված անհիմն մեղադրանքների միջոցով խուսափել իր իսկ վարած ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից:
Նմանատիպ նյութեր
7686 դիտում
21:35 29-06-2017
Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը
Այս բաժնից
1108 դիտում
13:16 17-11-2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
1078 դիտում
12:36 17-11-2024
Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա
1105 դիտում
10:59 17-11-2024
Ռուսաստանը կրկին հետախուզում է հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին