1799 դիտում
17:02 20-06-2019
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման համակարգի ներդրման և սպասարկման համար 27 մլն դրամ հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց կառավարության պահուստային ֆոնդից 26 մլն 928 հազար դրամ հատկացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Գումարը հատկացվում է մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ որոշման նախագիծը բխում է դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման անհրաժեշտությունից:
Նրա խոսքով, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»։ Այն բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթահամակարգերը։ Այս պահին ամբողջությամբ ներդրված է և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։
Միաժամանակ Ասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության կողմից «Սոցիալական սեկտորի բարեփոխման ծրագիր» հաստատված հուշագրի քաղաքականության մատրիքսի նախագծի արդյունք 2-ով սահմանած է փաստերի վրա հիմնված քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունից, ինչպես նաև ՀՀ Կառավարության2018 թվականի նոյեմբերի 15-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրի 8-րդ կետում, որպես պարտավորություն նշված է «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի» ներդրումը:
2019 թվականից շահագործվելու է նաև «Դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգը»։ Այս տարի այն կգործի միայն Երևան քաղաքի դպրոցների համար, հաջորդ տարվանից՝ ՀՀ բոլոր դպրոցների համար։ Վերոհիշյալ համակարգերի լիարժեք սպասարկումն իրականացնելու համար «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայիս մարդկային ռեսուրսը չի բավականացնում, քանի որ միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը» (1413 շահառու) սպասարկելու համար ԿՏԱԿ-ի 3 աշխատակիցներից բաղկացած խումբն աշխատում է գերծանրաբեռնված։
«Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգը» ենթադրում է նաև «Էլեկտրոնային օրագիր» ենթահամակարգի ներդրում և շահագործում, ինչպես նաև ՀՀ մյուս գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի հետ փոխկապակցված աշխատանք, շահառուների կանխատեսվաղ թիվը մոտ 400000, որոնցից, ակտիվ օգտագործողներ՝ մոտ 80000, այստեղ ևս նոր մասնագետների ներգրավման խնդիր է առաջանում։
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
16:23 04-03-2022
Փոփոխություններ առաջին դասարանցիների հայտագրման ժամկետներում և դպրոց ընդունելության կարգում
6745 դիտում
10:45 07-10-2017
Բողոքի նոր ալիք է հասունանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ. «Ժողովուրդ»
2438 դիտում
23:28 29-01-2019
Քննարկվել է ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունը
Այս բաժնից
799 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
637 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված