211652_close_icon
views-count2207 դիտում article-date 21:46 20-06-2019

«Նապոլիի» նախագահ. Սարիին մեր երկրպագուները դավաճան են համարում

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը համեմատել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին «Յուվենտուսի» նոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, որը ծագումով Նեապոլից է և «Նապոլիի» նախկին մարզիչն էր: «Սարին ստադիոնի, ֆանատների տրիբունայի մարդն է: Նա դուր է գալիս երկրպագուներին: Ի տարբերություն նրա, Անչելոտին ակումբի մարդ է: Դա ավելի լավ տեսանելի կլինի, երբ Անչելոտին հաղթի «Յուվենտուսին»: Սարին միշտ մարզական կոստյումով է, նա գոռում է և անպատվում: Տեսնենք, թե ինչպես նա կհարմարվի իր նոր թիմի ոճին: Հաճելի կլինի տեսնել, թե ինչպես է Անչելոտին «Յուվեին» հաղթում նրա իսկ դաշտում: Իսկ ի՞նչ կասեն «Նապոլիի» երկրպագուները, որոնք Սարիին դավաճան են համարում», ասել է Դ Լաուրենտիսը:

Նմանատիպ նյութեր