211652_close_icon
views-count3447 դիտում article-date 17:05 27-07-2016

«Նապոլիի» նախագահը Իգուաինին դավաճան է համարել

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը քննադատել է հարձակվող Գոնսալո Իգուաինին, որը 90 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»: «Մենք չէինք սպասում, որ «Նապոլիում» 3 տարի խաղալուց հետո նա իսկապես կցանկանա հեռանալ, որ նա կջնջի այդ տարիները նման կերպով: Ինչ որ մեկը ասում է, որ դա դավաճանություն չէ, բայց ես այդպես չեմ համարում: Այդ տեղափոխության մեջ էլ հենց կայանում է դավաճանությունը, որն նաև երախտամոռության տարր է պարունակում: Ես կցանկանայի այս հարցը առանց քննարկելու փակել: Ես «Յուվենտուսից» այլ վարքագիծ էի սպասում: Բայց սա կյանք է, ֆուտբոլում տեղ չկա հարգանքին և պարկեշտությանը», ասել է Դե Լաուրենտիսը:

Նմանատիպ նյութեր