Սամվել Բաբայանի գրասենյակ. ստորագրահավաքը շարունակվում է
Սիրելի հայրենակիցներ այսօր մամուլում` ի դեմս «Հրապարակ» կայքի, տարածված տեղեկությունը, թե իբր Արցախում ստորագրահավաքն ավարտված է չի համապատասխանում իրականությանը: Ստորագրահավաքին նախատեսված է 45 օր և այն տևելու է մինչև հուլիսի 18-ը ներառյալ:
Ուստի կոչ ենք անում բոլոր լրատվական կայքերին, թերթերին, ինչպես նաև հեռուստատեսություններին, լուրը հասարակությանը տրամադրելուց առաջ տեղեկությունը ճշտել ստորագրահավաքը նախաձեռնող խմբից:
Կոչ ենք անում չանսալ կեղծ աղբյուրներին , որոնք փորձում են արցախցիների իրավունքները ոտնահարելով` զրկել նրանց ազատ կամարտահայտվելու իրավունքից: Այս ինֆորմացիան կրում է պռովոկացիոն բնույթ, ուստի մի դարձեք սրան մասնակից:
Սիրելի հայրենակիցներ, ստորագրահավաքը շարունակվում է...
[b]Նախաձեռնող խումբ[/b]