211652_close_icon
views-count2417 դիտում article-date 16:11 22-06-2019

Ադրբեջանական զինուժը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 16-22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր