211652_close_icon
views-count2696 դիտում article-date 15:54 20-02-2016

Վերջին 4 օրում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:

Նմանատիպ նյութեր