211652_close_icon

Թբիլիսին վստահեցրել է, որ ռուս զբոսաշրջիկների անվտանգությանը ոչինչ չի սպառնում Վրաստանում

views-count1853 դիտում article-date 17:15 22-06-2019
Վրաստանի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկները կարող են հանգիստ այցելել Վրաստան. չնայած երկրում տիրող հակառուսական տրամադրություններին, նրանց անվտանգությանը ոչինչ չի խանգարի։ Այդ մասին հայտնել է Interfax գործակալությունը։ Վարչությունը, այդուհանդերձ, խորհուրդ է տվել զբոսարշջիկներին խուսափել մարդաշատ վայրերից։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի աշխատանքին, ապա այն չի խաթարվել։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից ամբողջովին դադարեցնելու են թռիչքները դեպի Վրաստան։ Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին։ Կան մի բազմաթիվ ձերբակալվածներ։

Նմանատիպ նյութեր