211652_close_icon
views-count3796 դիտում article-date 23:26 23-06-2019

Կիևում գեյ-շքերթը բախումների է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 23-ին Կիևում անցկացվել է «Հավասարության շքերթը»՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ հանրության: Շքերթին մասնակցել է 2,5 հազար մարդ: Շքերթի ժամանակ մի քանի միջադեպ է գրանցվել: Ակցիայից դժգոհ մի քաղաքացի ճեղքել է ոստիկանական շղթան և փորձել մասնակիցներից մեկից խլել պաստառը: Երբ ոստիկանները բռնել են տղամարդուն, վերջինս դիմադրություն է ցույց տվել: Ի վերջո իրավապահները նրան շքերթից մի կողմ են տարել: Սակայն դրանից հետո էլ շքերթից դժգոհները հարձակվել են մասնակիցների վրա, և ծեծկռտուք է սկսվել, այնպես էր ուկրաինական ոստիկանությունը ստիպված է եղել «էվակուացնել» գեյ-շքերթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր