211652_close_icon
views-count2174 դիտում article-date 23:48 24-06-2019

Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 11.20-ին, Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցից բերման է ենթարկվել 41-ամյա Հայկ Բ.-ն, որը հունիսի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր