1519 դիտում
10:33 26-06-2019
Արգելված վայրերում ծխող պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է կայացրել ամառային արձակուրդների ժամանակ վերանորոգել 31 պատգամավորի աշխատասենյակ, աշխատակազմի որոշ աշխատասենյակներ, իրականացնել հին մասնաշենքի պատուհանների և ընդհանուր ջեռուցման համակարգի փոխարինման նախագծանախահաշվային աշխատանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ աշխատանքներն իրականացվելու են բյուջեի միջոցներով, և հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջանալու: Մենք նաև տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը վերջին շրջանում իրականացնում էր պատգամավորների աշխատասենյակների գնահատման աշխատանքներ, և հենց դրանք ամփոփելուց հետո էլ ընտրվել են այդ 31 պատգամավորները, որոնց սենյակներն էլ կվերանորոգվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, թե երեկ աշխատակազմում քննարկում են ունեցել այդ ամբողջ աշխատանքների արժեքի մասով, սակայն վերջնական թիվը դեռ առկա չէ: Միևնույն ժամանակ, Գալստյանի խոսքով, այդպիսի մտադրություն իրենք վաղուց են ունեցել և աշխատասենյակները գնահատել են միայն վերանորոգման անհրաժեշտությունից ելնելով: Վերջինս ընդգծեց, թե անգամ այդ պատգամավորները դեռևս չգիտեն, որ իրենց աշխատասենյակները վերանորոգվելու են:
Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց նաև ևս մեկ փոփոխության մասին: Ըստ այդմ, ԱԺ աշխատակազմը որոշել է խստորեն պայքարել խորհրդարանի շենքում ծխելու դեմ, և դրա համար նոր տեսախցիկներ են տեղադրվել հենց այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են ծխում: Ընդ որում, Գալստյանը ընդգծեց, թե պայքարը վերաբերելու է նաև արգելված վայրերում ծխող պատգամավորներին: «Ես հիմա առանձնացված ծխարան եմ պատրաստում և խնդրելու եմ` այնտեղ ծխեն: Իսկ այլ վայրերում ծխելու դեպքում օրենքով սահմանված պատժամիջոցներ են կիրառվելու»,- նշեց Գալստյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
996 դիտում
09:26 01-04-2015
Պատժամիջոցներ կկիրառվեն նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ. ՉԻ
1015 դիտում
17:05 05-12-2014
Ավելացել է ոչ միայն ծխող, այլև այն կանանց թիվը, ովքեր ծխում են հասարակական վայրերում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը