2293 դիտում
09:23 27-06-2019
Բանկերն էլ են երես թեքել տնտեսությունից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը մնացել է բանկերի վարկերի հույսին, պարզվում է՝ բանկերն էլ մոտ չեն գալիս տնտեսությանը։ Այն, որ վարկային գումարներն ավելացել են, դեռ չի նշանակում, թե դրանք ուղղվել են տնտեսություն։ Տնտեսության իրական հատվածում այդ առումով շատ խղճուկ վիճակ է։
Վարկերի ավելացումը կրում է հիմնականում սպառողական բնույթ։ Այսինքն` մարդիկ այդ գումարները վերցնում են ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելու կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ առօրյա կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Իսկ դա ամենևին էլ լավ օրից չի գալիս։
Արդյունաբերության ոլորտում, որը տնտեսության շարժիչ ուժն է, բանկերի վարկային պորտֆելը նույնիսկ նվազել է։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել վարկավորման բավական բարձր աճի պայմաններում։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա ապրիլին, երբ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ էին, և տնտեսական ու ֆինանսական համակարգերը սկսել էին զգուշավորություն ցուցաբերել, արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը հասնում էր 499 մլրդ դրամի։ Ուղիղ մեկ տարի հետո կամ այս տարվա ապրիլին այն կազմել է 483 մլրդ դրամ։
Այսինքն` արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են 16 մլրդ դրամով։
Սա շատ վատ միտում է։ Ինչքան էլ վարկերը թանկ հաճույք են տնտեսության իրական հատվածի համար, այնուհանդերձ ներդրումների բացակայության պայմաններում դրանք միակ փրկությունն են։ Բայց պարզվում է, որ վարկերն էլ են շրջանցում տնտեսությանը, կամ հակառակը` տնտեսությունը պատրաստ չէ վարկեր ներգրավել։ Դրա համար կարող են լինել բազում պատճառներ։ Ամեն դեպքում, առանձնապես տարբերություն չկա, բանկե՞րը չեն վստահում տնտեսությանը, թե՞ տնտեսությունը` վարկերին։ Երկու դեպքում էլ տնտեսությունը տուժում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1831 դիտում
17:50 19-11-2015
Վովիկ Խոջայան. Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հաջողությունը երես էր թեքել
7950 դիտում
22:36 10-03-2021
Բա’վ է փրկիչներ փնտրել, քանզի Փրկիչը մեկն էր ու մենք նրանից վաղուց ազգովի երես ենք թեքել. Աշոտյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը