211652_close_icon
views-count693 դիտում article-date 14:55 28-06-2019

Դպրոցական բաժանորդային ծրագրի 1-ին փուլը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է 2018 թվականի նոյեմբերին մեկնարկած դպրոցական բաժանորդային ծրագրի իրականացումը: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ծրագրի 1-ին փուլի շրջանակում բաժանորդային համակարգին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կարող են այցելուներին ընդունել մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը, որից հետո տպագիր տոմսերն անվավեր կհամարվեն: Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որի կիրարկումը կկայանա բացառապես Dasaran.am ծրագրի E-cult հարթակի միջոցով: Ծրագրում ընդգրկված համերգային կազմակերպություններ ու թատրոններ այցելելու համար ևս պետք է ամրագրումը նախօրոք կատարվի Dasaran.am ծրագրի միջոցով:

Նմանատիպ նյութեր