ԱՄՆ-ը թույլատրել է Huawei-ին ձեռք բերել ամերիկյան արտադրանք
ԱՄՆ-ը չինական Huawei ընկերության թույլ կտա ձեռք բերել ամերիկյան արտադրության ապրանքներ: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարելէ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը:
«Ամերիկյան ընկերությունները կարող են իրենց արտադրանքը վաճառել Huawei-ին: Մենք խոսում ենք արտադրանքի մասին, որը մեծ վտանգ չի սպառնում ազգային անվտանգությանը», ասել է Թրամպը՝ ճապոնական Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Թրամպը նաև նշել է, որ Սի Ցզինպինի բանակցությունների ընթացքում քննարկվել է ազգային անվտանգությունը ապահովելու հարցը:
Թրամպը հայտարարել է, որ Huawei-ին սև ցուցակից հանելու հարցը կքննարկվի մոտ օրերս: «Վաղը կամ երեքշաբթի նիստ կկայանա, որտեղ կքննարկվի Huawei-ին սև ցուցակից հանելու հարցը», ասել է ամերիկյան առաջնորդը: