Իրանի իշխանությունները թույլատրել են ամերիկյան ավտոմեքենաների ներմուծումը
Իրանի իշխանությունները թույլատրել են իրենց քաղաքացիներին ներմուծել ամերիկյան արտադրության Chevrolet մակնիշի ավտոմեքենաներ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի Առևտրի նպաստման կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ներկայացվել են Chevrolet Trax և Chevrolet Aveo մակնիշի ավտոմեքենաների ներմուծման լիցենզիաներ, որոնք Հարավային Կորեայում միջին գնային կատեգորիային են պատկանում:
Միջազգային պատժամիջոցների վերացումից հետո ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման ցանկության մասին Իրանի իշխանությունները հայտնել էին դեռ 2015 թվականի ապրիլին: