211652_close_icon

Մինսկ-2019․ Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

views-count2273 դիտում article-date 20:49 29-06-2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ) պարտվեց երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար Ասլանյանը գոտեմարտեց սերբ Մատե Նեմեշի հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։ Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 4:0 հաշվով հաղթել է բուլղարացի Սվիլեն Կոստադինովին։ 1/4 եզրափակիչում Ասլանյանը 6:1 հաշվով պարտություն է մատնել նորվեգացի Հովարդ Յորգենսենին, իսկ կիսաեզրափակիչում 0։5 հաշվով պարտվել է վրացի Շմագի Բոլկվաձեին։

Նմանատիպ նյութեր