2170 դիտում
22:29 30-06-2019
Վահագն Դավթյան. Ցանկացած մեդալի ճանապարհ դժվար է
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում արծաթե մեդալ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/30/1128776/]նվաճեց[/url] օղակների վարժությունում:
Պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց անցած բարդ ճանապարհի և նվաճած մեդալի արժեքի մասին:
«Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է, քանի որ պետք է հոգեբանորեն տրամադրվես: Հնարավոր է ֆիզիկապես անթերի պատրաստ լինել, բայց հոգեբանորեն չկարողանաս վերջին վայրկյանին կենտրոնանալ ու ստացվի անկանխատեսելի սխալ, որ չես արել մինչեւ այդ: Ամենաբաղձալին չեմպիոն դառնալն է և բարդ է գիտակցել, որ 0.34 միավոր ես պարտվել մրցակցիդ, բայց արդյունքը գոհացնում է:
Շատ ուրախ եմ, քանի որ հինգերորդ տեղով էի անցել եզրափակիչ, իսկ այսօր կարողացա երկրորդը լինել: Ինձ այսօր օգնեց մրցումային փորձը, քանի որ ֆիզիկապես պատրաստ էի: Չնայած մեծ դժվարություններին, չեմ փոշմանում, որ ընտրել եմ այս սպորտաձևը, ու արժեր այս արդյունքի համար մնալ սպորտում: Ծանր վնասվածք եմ ունեցել, վիրահատություն և այլն: Գալիս է պահ, որ մտածում ես՝ առողջությունից թանկ բան չկա, բայց միեւնույն է՝ սպորտը թողնելու մասին երբեք չեմ մտածել»,-ասաց Վահագն Դավթյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանն օղակների վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
Նմանատիպ նյութեր
2254 դիտում
18:04 07-06-2019
«Ճանապարհ դեպի Մինսկ». Վահագն Դավթյան
2846 դիտում
22:22 04-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Արթուր Դավթյան. տեսանյութ
Այս բաժնից
2269 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2932 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2443 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում