Տեխասում մասնավոր ինքնաթիռը վերելքի պահին բախվել է անգարին և կործանվել. կա 10 զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Դալաս քաղաքից ոչ հեռու գտնվող օդանավակայաններից մեկում մասնավոր ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով տասը մարդու՝ 2 օդաչուի և 8 ուղևորի մահվան պատճառ: Հայտնում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7198535/Small-plane-crash-starts-fire-Dallas-area-airport.html]Daily Mail[/url]-ը։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ Beechcraft BE-350 King Air երկշարժիչային օդանավը, որը դեպի Ֆլորիդա նահանգ էր մեկնում, բախվել է անգարին:
Բախումը տեղի է ունեցել վերելքի պահին, այնուհետև հրդեհ է բռնկվել: