1714 դիտում
16:33 01-07-2019
Ճապոնիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելու արգելքը
Նոր օրենքը, որն արգելում է ծխել հանրային վայրերում, երկուշաբթի ուժի մեջ է մտել Ճապոնիայում, տեղեկացնում է ճապոնական [url=https://www3.nhk.or.jp/news/easy/k10011976531000/k10011976531000.html?utm_int=news_contents_easy_with-image]NHK[/url] լրատվամիջոցը։
Նշվում է, որ արգելքը, որն ուղղված է պասիվ ծխելու ռիսկի դեմ, վերաբերում է դպրոցներին, հիվանդանոցներին և կառավարական ու տեղական իշխանությունների հաստատություններին։
Միևնույն ժամանակ, օրենքը նախատեսում է հատուկ գոտիների առկայություն բաց օդում ծխելու համար։
Ինչպես նշում է NHK-ն, հաստատության վարչությունը, որտեղ կխախտվի այս օրենքը, կտուգանվի 4600 դոլարին համարժեք գումարով։ Անհատ անձինք օրենքը խախտելու համար ստիպված կլինեն վճարել 2700 դոլար, եթե ծխեն չթույլատրված տեղում՝ անտեսելով նախազգուշացումները։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայում առայժմ թույլատրվում է ծխել ռեստորաններում և բարերում, ինչպես նաև մասնավոր կորպորացիաներում, բայց 2020 թվականի ապրիլի 1-ից այդ տեղերում ևս ծխելը կարգելվի։
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
12:23 01-08-2024
Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը
2276 դիտում
23:30 14-07-2022
Ծխելու արգելքը խախտելու համար կազմվել է 1067 արձանագրություն. ոստիկանությունը զգուշացնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
838 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
799 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար