211652_close_icon
views-count1488 դիտում article-date 14:01 02-07-2019

Իրանը կրակի հետ է խաղում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի մեկին հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-mideast-iran-usa-fire/trump-says-iran-playing-with-fire-after-exceeding-nuclear-deal-limit-idUSKCN1TW3X3]Reuters [/url]գործակալությունը: «Նրանք գիտեն՝ ինչ են անում: Նրանք քաջ տեղյակ են, թե ում հետ են խաղի մեջ մտել, և ես կարծում եմ, որ նրանք կրակի հետ են խաղում»,-հայտնել է ԱՄՆ նախագահը: Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը: «Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում սխալ էր Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել ցանկացած ծավալով: Հարկ չկա նշել, որ նախքան գործարքի կնքումը Իրանը խախտում էր պայմանները»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր