211652_close_icon
views-count1141 դիտում article-date 11:43 04-02-2014

Քարզայը կրակի հետ է խաղում. ՆԱՏՕ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կրակի հետ է խաղում` հրաժարվելով ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելուց, հայտարարել է ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Newsnight ծրագրից տված հարցազրույցի ընթացքում նա իր հիասթափությունն է արտահայտել վերջերս Քարզայի կողմից ՆԱՏՕ-յի հասցեին քննադատաբար արտահայտվելու համար: Ըստ Ռասմուսենի, ՆԱՏՕ-յի երկրները շատ արյուն և ուժ են կորցրել հանուն Աֆղանստանի ապագայի, և ակնկալում էին աֆղանական կառավարության երախտագիտությունը: ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղարը հուսով է, Աֆղանստանի նորընտիր նախագահը, ով ընտրվելու 2014-ի ապրիլին, կստորագրի անվտանգության համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր