1732 դիտում
14:03 03-07-2019
Լիբիայում հրթիռակոծել են աֆրիկացի փախստականների ապաստարանը. կա 40 զոհ, 80 վիրավոր
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հրթիռակոծվել է աֆրիկացի փախստականների ժամանակավոր ապաստարանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 80-ը:
Ինչպես հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2019/jul/03/air-strike-kill-libya-tripoli-migrant-detention-centre]The Guardian[/url]-ը, հարձակումն իրագործվել է գեներալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերի կողմից: Նշվում է, որ հարվածի պահին կենտրոնում 120 փախստական է եղել:
Վերջին 3 ամսվա ընթացքում սա Հաֆթարի զորքերի կողմից ամենաարյունալի հարձակումն էր, որի նպատակն է գրավել միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարության վերահոսկողության տակ գտնվող մայրաքաղաքը:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հաֆթարը հրամայել է գրոհ սկսել Տրիպոլիի դեմ՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»:
Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:
Նմանատիպ նյութեր
1927 դիտում
22:41 04-10-2015
Գերմանիայում հրդեհել են փախստականների ապաստարանը
1268 դիտում
10:55 30-10-2015
Բաղդադում հրթիռակոծել են փախստականների ճամբարը. կա առնվազն 23 զոհ
1804 դիտում
22:16 21-11-2014
Միջերկրական ծովում աֆրիկացի փախստականների են փրկել
Այս բաժնից
877 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը
829 դիտում
17:41 20-10-2024
Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվել
775 դիտում
16:28 20-10-2024
Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին