1781 դիտում
10:09 04-07-2019
Արարատ Միրզոյանը զրուցել է կարևոր նիստը բաց թողած պատգամավորների հետ. մանրամասներ ՌԴ այցից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից:
Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել և, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարևոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, և, հետևաբար, չեն արձագանքել ելույթներին:
Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել ադրբեջանական հարձակմանը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարձակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին և մասնավոր հանդիպումներ են ունեցել, և անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից և նման կարևոր նիստերը բաց թողնելու փաստի առիթով:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու մասով զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց. «Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել, մենք` այդ թվում նաև ընդդինության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք: Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
11:34 18-03-2021
Կարևոր խնդիրները թողած՝ իշխանությունն ընկել է լրատվամիջոցների հետևից. «Ժողովուրդ»
751 դիտում
20:50 07-02-2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»