211652_close_icon

Հայաստանում ևս 284 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն. գործադիրը հատկացրեց 834 մլն դրամ

views-count1882 դիտում article-date 13:22 04-07-2019
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 834 մլն դրամ հատկացնել Հայաստանի դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու նպատակով: Հարցը ներկայացրեց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գումարը հատկացվելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը. ստեղծվելու է 284 լաբորատորիա նույնքան դպրոցներում: Նախարարի խոսքով, արդեն այսօր Հայաստանի դպրոցներում գործում են մոտ 350 նման լաբորատորիաներ. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռոբոտաշինության ու ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացման համար սա լավ ներդրում է, հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ անգամ այս լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, և այս տարի այդ թիվը պետք է հասցնել 470-500-ի, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ հաջորդ տարի 650 լաբորատորիաների մասին է խոսքը վերաբերելու:

Նմանատիպ նյութեր