4587 դիտում
22:36 04-07-2019
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»
[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/07/04/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/857145?fbclid=IwAR2nnl5cGJyYJl7ytFdVckjlwOFPwuvxTBh4ATBCEsvyGT33sqRziRr6XNY]«Փաստինֆո»[/url]-ի հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ եւ 314-րդ հոդվածներով։ Մասնավորապես, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը եւ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում՝ էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։
Նշենք, որ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասներն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/07/04/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/857145?fbclid=IwAR2nnl5cGJyYJl7ytFdVckjlwOFPwuvxTBh4ATBCEsvyGT33sqRziRr6XNY]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
763 դիտում
14:31 02-04-2023
Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել․ փաստաբան
18931 դիտում
20:55 12-08-2021
Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին հայտարարության համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել․ «Փաստինֆո»
Այս բաժնից
589 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
538 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
622 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար