1304 դիտում
12:40 05-07-2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը մեկ ու կես տասնամյակ է չի գործում
Երեկվանից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում եմ Կիպրոսում:
Հետաքրքիր զուգադիպությամբ անցած տարի այս օրերին կրկին մայրաքաղաք Նիկոսիայում էի. այն ժամանակ սփյուռքի նախարարի կարգավիճակում հանդիպել էի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, և, իհարկե, այցելել հայտնի «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը շուրջ մեկ ու կես տասնամյակ է չի գործում:
Ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների համար տուն, իսկ հետո նաև մի քանի սերունդների համար անփոխարինելի դարձած դպրոցը փակված տեսնելը անչափ ցավոտ է ինձ համար. հույզերն ամեն անգամ աննկարագրելի են:
Իսկ այսօր` հուլիսի 5-ին, Հայաստանում նշում ենք ոչ միայն Սահմանադրության, այլև Պետական խորհրդանիշերի օրը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Մելքոնյանը համահայկական խորհրդանիշ է` Եղեռնից հետո վերածնվելու հաստատակամության, պայքարի ու հաջողության հասնելու: Եվ հենց այս խորհրդանշական օրը Արարատ Միրզոյանի հետ պիտի այցելենք Կիպրոսի ամենահայկական, երբեմնի ամենաաշխույժ, իսկ հիմա՝ լուռ ու թախծոտ անկյունը:
Ամեն անգամ Կիպրոս այցելելիս անհամբեր սպասում եմ «Մելգոնեանը» տեսնելուն։
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
22:43 20-11-2024
Մխիթար Հայրապետյանը այցելել է Picsart Academy կրթական հաստատություն
2283 դիտում
17:59 27-09-2017
Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
529 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
562 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1171 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN