211652_close_icon
views-count1444 դիտում article-date 14:24 05-07-2019

Իրանն իսկապես զգում է տնտեսական պատժամիջոցների սրսուռը. Բոլթոն

Նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ որպես բացառություն մնացած պատժամիջոցների չեղարկման հնարավորությունն այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է գերազանցել հարստացված ուրանի թույլատրելի շեմը։ Այս մասին [url=https://www.breitbart.com/national-security/2019/07/04/exclusive-john-bolton-to-breitbart-u-s-may-cancel-irans-remaining-sanctions-waivers/]Breitbart News[/url]-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա նշել է, որ «իրանական ռեժիմի» որոշումը ցուցադրում է Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության հաջողությունը։ «Դա ցույց է տալիս, որ ռեժիմն իսկապես զգում է տնտեսական պատժամիջոցների սրսուռը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա նաև «Իրանի չար մտադրության նշանն է»։ Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Իրանը երբեք չի ընդունել միջուկային զենքից հրաժարվելու ռազմավարական որոշում։ «Դրա համար այդ բոլոր քայլերը նրանց մոտեցնում են միջուկային զենք ունենալուն՝ կրճատելով այսպես կոչված բեկման ժամանակը»։ Բոլթոնը կարծում է, որ Եվրոպայի փորձերը՝ պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը, առաջիկա շաբաթներին ավելի քան չկայացած կլինեն։ «Իրանցիները ակնհայտորեն զգում են տնտեսական և քաղաքական ճնշումը։ Եվ հիմա եվրոպացիները պետք է ընդունեն, որ Իրանը դուրս է գալիս գործարքից»։

Նմանատիպ նյութեր