95053 դիտում
14:38 08-07-2019
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Աշտարակում վիճաբանություն-ծեծկռտուքն ավատվել է կրակոցով․ Ճանապարհային ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են զինված քաղաքացուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց է հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանխել են վիճաբանություն-ծեծկռտուքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են և միմյանց փոխադարձ հարվածեր հասցում։
Ճանապարհային ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, հասցնում են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակում։
Բարեբախտաբար, Ա․ Զաքարյանը կարողանում է գրագետ ձևով վնասազերծել զինված քաղաքացուն, պառկացնելով ասֆալտին, որից հետո Ն․ Թադևոսյանը իրավիճակի մասին կապով տեղեկությունը փոխանցում է վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանին ու դասակի հրամանատար Հրանտ Գալստյանին, ովքեր էլ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբի հետ ժամանելով դեպքի վայր, 3 հոգուն բերման են ենթարկում Ոստիկանության Աշտարակի բաժին։
Աշտարակի բաժին է տեղափոխվում նաև INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվում են արնանման հետքեր։ Իսկ մյուս ավտոմեքենան դիմում է փախուստի։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, մատնացույց անելով Ա․ Զաքարյանին ու Ն․ Թադևոսյանին, ասում էին․ «Էն որ ասում են՝ «ճստիկ, բայց պստիկ է», էս ԳԱԻ 2 տեսուչների համար է ասված։ Մի քանի տաք գլուխներ իրար հետ վիճում էին, իրար տփում էին։ Լավ ա՝ ԳԱԻ տեսուչներն էդ պահին նկատեցին ու կարողացան գրագետ ձևի վնասազերծել։ էլի լավ ա, որ կրակոցի ժամանակ մարդ չտուժեց։ Թե ինչ ունեին իրար հետ կիսելու, չգիտենք։ Երևի՝ օրգաններ կպարզեն»։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննիչները, ովքեր պարզում են կռվի մասնակիցների, կրակոց արձակողի, վիրավորների և փախուստի դիմած անձանց ինքնությունը։
Դեպքի վայրում նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։
Օպերատիվորեն ժամանեցին նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, և բժիշկը Ոստիկանության Աշտարակի բաժնում վիճաբանության մասնակիցներից մեկին անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ բժիշկը հայտնեց, որ, հնարավոր է, նրան հետազոտման նպատակով տեղափոխեն հիվանդանոց։
Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
64471 դիտում
15:01 25-12-2016
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները վտանգելով իրենց կյանքը՝ վնասազերծել են զինված քաղաքացուն
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ