64474 դիտում
15:01 25-12-2016
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները վտանգելով իրենց կյանքը՝ վնասազերծել են զինված քաղաքացուն
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ծառայության ժամանակ Ալեք Մանուկյանի փողոցում նկատել են, որ 2 քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նրանց՝ տեսնում են, որ 1 հոգի ընկած է գետնին, իսկ մյուսը՝ հարվածներ է հասցնում նրան:
Տեղում հորդորում են, որպեսզի վիճաբանությունը դադարեցնեն և հայտնեն իրնեց տվյալները, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ոստիկանության ծառայողները նկատում են, որ նրանցից մեկի ձեռքին ատրճանակ կա և պրոֆեսիոնալ ձևով կարողանում են վնասազերծել նրան և ծեծվածի հետ տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ծեծի ենթարկվածը Երևան քաղաքի Չարենցի 7 շենքի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Բերչիյանն է, իսկ ատրճանակը վնասազերծել են Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Հաջոյանից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը եղել է գազային և նրա օրինականությունը ոստիկանությունը պարզում է:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12697 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ