1646 դիտում
11:52 09-07-2019
Հյուսիսային Կորեայում նամականիշեր են թողարկել՝ նվիրված Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) նամականիշեր են թողարկել՝ նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը, հայտնում է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պրիմորիեի երկրամաս էր այցելել ապրիլի վերջին և Վլադիվոստոկում հանդիպել ՌԴ նախագահի հետ: Սա երկու քաղաքական գործիչների առաջին հանդիպումն էր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն՝ 2011 թվականին իշխանության գալուց ի վեր, ինչպես նաև ԿԺԴՀ-ի պետական խորհրդի նախագահի առաջին արտասահմանյան այցը՝ ապրիլին այդ պաշտոնում վերընտրվելուց հետո:
«Այստեղ երկու նամականիշ է թողարկվել՝ նվիրված ԿԺԴՀ-ի պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի՝ մեր երկիր կատարած այցին և Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպմանը: «Ի հիշատակ ԿԺԴՀ-ի պետխորհրդի նախագահ, ԿԺԴՀ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ընկեր Կիմ Չեն Ընի`ՌԴ կատարած այցի»,- գրված է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Գրառմանը կից հրապարակվել են նամականիշերի լուսանկարները, որոնցից մեկը՝ երկու երկրների առաջնորդների պատկերով.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3220 դիտում
11:57 26-05-2018
ԱՄՆ-ն վերսկսել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները. Թրամփը չի բացառում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը
3689 դիտում
14:20 22-01-2018
Սեուլում ակտիվիստները հյուսիսկորեացի երգչուհու ներկայությամբ այրել են Կիմ Չեն Ընի պատկերով պաստառը
7100 դիտում
10:01 18-04-2018
ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի մեկնել էր ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. BBC
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը