Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» հաղթեց Շվեդիայի չեմպիոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան»սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց շվեդական ԱԻԿ-ին:
Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիան» 3-րդ րոպեին 11-մետրանոցի հնարավորություն ստացավ, որը դիպուկ իրացրեց Պետրոս Ավետիսյանը:
13-րդ րոպեին ԱԻԿ-ը մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտից հեռացվեց շվեդների պաշտպան Ռոբերտ Լունդստրոմը:
Չնայած դրան, ԱԻԿ-ն կարողացավ պատասխան գնդակը խփել. 39-րդ րոպեին աչքի ընկավ Չինեդու Օբասին:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պետրոս Ավետիսյանը երկրորդ գնդակը խփեց:
Երկրորդ խաղակեսում հաշիվն անփոփոխ մնաց և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:1:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին՝ Ստոկհոլմում: