1367 դիտում
15:09 11-07-2019
Բելառուսը կրկին որոշել է պարտք վերցնել ռուսներից
Բելառուսը պատրաստվում է սկսել պետական պարտատոմսերի տեղաբաշխումը Մոսկվայի բորսայում, գրում է [url=https://lenta.ru/news/2019/07/11/beldebt/?fbclid=IwAR2XBPyFKbLSztmDTOr413oMDRFioXlLPdSFT4rm4k2_mQYr9ea_ok665dE]lenta.ru[/url]-ն՝ երկրի ֆինանսների նախարար Անդրեյ Բելկովեցին հղումով:
«Մենք ունենք 30 մլրդ ռուսական ռուբլու ծրագիր, ներառյալ՝ վեց տրանշ: Մենք դա կիրականացնենք աստիճանաբար, կսկսենք մեկ փոքր տրանշից և կհետևենք պահանջարկին»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ առաջին տրանշը կկազմի 5 միլիարդ ռուբլի, այնուհետև կազմակերպիչները կհասկանան «ներդրողների ախորժակը»: Մինսկն ակնկալում է տարեկան 10 տոկոսից ցածր տոկոսադրույք, արժեթղթերի մարման ժամկետը կկազմի երեք տարի, հավելել Է նախարարը:
Բելառուսական պետական պարտքի նախորդ տեղաբաշխումը ռուսական շուկայում կայացել է 2010 թվականին։ Այդ ժամանակ Մինսկին հաջողվել է 2 տարով 7 մլրդ ռուբլի ներգրավել՝ տարեկան 8,7 տոկոս տոկոսադրույքով:
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
19:19 31-03-2017
Բելառուսը չի ընդունում, որ պարտք է Ռուսաստանին ռուսական գազի դիմաց
8275 դիտում
10:00 09-04-2016
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Ադրբեջանը ռուսներից գնած զենքը կօգտագործի Ղարաբաղի դեմ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
871 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
742 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
937 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ