«Արսենալը» կարգապահական գործ է հարուցել Կոսելնիի դեմ
Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել պաշտպան Լորան Կոսելնիին, որը հրաժարվել էր թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ նախասեզոնային հավաքի:
Մինչդեռ 33-ամյա ֆրանսիացին, որի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին, ցանկանում է հեռանալ անվճար:
Կոսելնին հույս ունի կարիերան շարունակել Ֆրանսիայում: «Արսենալում» նա հանդես է գալիս 2010 թվականից:
Հայտնի է դարձել, որ ակումբի հետ ԱՄՆ մեկնել հրաժարվելու համար «Արսենալը» Կոսելնիի դեմ կարգապահական գործ է հարուցել: