1589 դիտում
23:00 16-07-2019
Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 16-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Բեդրիխ Կոպեցկիին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանն ընդգծեց ներկայիս հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև օրակարգային առաջնայնությունները՝ բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի խորացումը, միջազգային կազմակերպություններում արդյունավետ փոխգործակցությունը և այլ հարցեր:
Կողմերն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
1627 դիտում
20:02 09-07-2019
Իսրայելի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
1181 դիտում
22:37 09-12-2015
Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
964 դիտում
20:11 21-01-2016
Բանգլադեշի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան