39820 դիտում
10:04 18-07-2019
Վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն հանձնելու իրավական կարգավորում չկա, վարորդների համար զսպաշապիկ կդառնա բալային համակարգը. ՃՈ պետ. Tert.am
Առաջիկայում Երևան քաղաքի ավտոճանապարհների գծանշումը կիրականացնի Երևանի քաղաքապետարանը, իսկ նորից քննություն հանձնելու և վարորդական իրավունք ստանալու իրավական կարգավորում չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/karapetyan/3051707?fbclid=IwAR1GYzG1wD_UTMdoNiQqqwL_WahTXhl4JjR4kNVVt6aAyek4DhsnUTvEJPU]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
Հարցին, թե ի՞ նչ վիճակագրություն կա ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ, Եգոր Կարապետյանն ասաց. «2018 թվականի առաջին վեց ամիսներին 1711 ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 138 զոհ և 2517 վիրավոր ենք ունեցել, 2019-ին՝ 2088 ՃՏՊ, 156 զոհ և 3021 վիրավոր:Եթե համեմատում ենք, ապա 377 ՃՏՊ է ավելացել, 18 զոհ և 504 վիրավոր»:
Հարցին, թե արդյոք հակաօրինական չեն այն քննարկումները, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների նորից քննություն հանձնելուն, և այդ առաջարկն արվում է ոչ պատկան մարմինների կողմից, ՃՈ պետ Կարապետյանն ասաց, որ նման իրավական կարգավորում չկա, որ բոլորին նորից տանեն վարորդական իրավունքի քննություն հանձնելու.
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/karapetyan/3051707?fbclid=IwAR1GYzG1wD_UTMdoNiQqqwL_WahTXhl4JjR4kNVVt6aAyek4DhsnUTvEJPU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
57785 դիտում
13:45 25-08-2018
Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ. Վալերիյ Օսիպյան. Tert.am
2377 դիտում
21:18 28-09-2020
Խորհրդարանի խոսնակ. Ղարաբաղի ճանաչման հարցը «զսպաշապիկ» կդառնա Ադրբեջանի համար
Այս բաժնից
970 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
922 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1348 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի