2085 դիտում
17:00 18-07-2019
ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ. ՊԵԿ
Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների շուկայի ազատականացման նպատակով՝ 2018թ. ձեռնամուխ է եղել իրավական ակտերի փոփոխությունների փաթեթի մշակմանը, որն ուղղված է դյուրացնելու ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու պարզեցնելու ՀԴՄ-ների ներդրման գործընթացը:
Մասնավորապես, փոփոխություններ են իրականացվել ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի N 1318-Ն, ՀՀ կառավարության 08.10.2012 թվականի N 1419-Ն և ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-Ն որոշումներում: Ընդունված փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ:
Միաժամանակ, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ազատականացման ակունքներում կանգնած տնտեսվարող սուբյեկտներին և հավանական այլ ներմուծողներին հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ կառավարության 08.10.2012թ. N 1419 որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստանալու համար ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներն՝ առկա ավելի քան 9000 հատ ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
20:22 25-04-2019
Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը. ՊԵԿ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում