1686 դիտում
13:50 19-07-2019
Հայաստանն ու Վերականգնման վարկերի բանկը ստորագրել են 3 մլն եվրո արժողությամբ երկու համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով` 300,000 եվրո գումարի չափով, և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով` 2,700,000 եվրո գումարի չափով։
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար, իսկ երկրորդ համաձայնագրի շրջանակներում՝ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։
Ստորագրման ավարտին ՎՎԲ կողմը ևս մեկ անգամ ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։
Նմանատիպ նյութեր
5243 դիտում
12:46 19-03-2016
ՀՀ Կենտրոնական բանկը և գերմանական KfW զարգացման բանկը 20 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր են ստորագրել
Այս բաժնից
556 դիտում
12:11 18-11-2024
Նոյեմբերի 15-18-ը բացահայտվել է հանցագործության 220 դեպք