211652_close_icon
views-count727 դիտում article-date 12:04 18-11-2024

Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ (տեսանյութ)

Հանրային տարածքներ կան, որ ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց այնուամենայնիվ այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ կանաչ տարածքներ՝ մարդկանց զբոսնելու համար և ես շատ ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ վերադառնում են Երևանի քաղաքապետարան:

 Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ մի որոշ հատվածի մասին է խոսքը՝ օպերայի շրջակայքի, այդ շինությունները ամենայն հավանականությամբ քանդելու ենք և այդտեղ ստանանք ավելի կանաչ և մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ասաց Ավինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր