1764 դիտում
14:09 20-07-2019
Շիրակից սկսելը պետք է վարակիչ լինի. մարզպետը Փաշինյանի հեղափոխական քայլերթը Գյումրիից սկսելու մասին
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ գործարարների համար վարակիչ կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակից սկսելու օրինակը, հավանաբար նկատի ունենալով նախորդ տարի թավշյա հեղափոխության քայլարշավի սկզբնակետ Գյումրի քաղաքը: [url=https://armenpress.am/arm/news/982330.html]«Արմենպրես»-[/url]ի փոխանցմամբ՝ այս մասին մարզպետն ասաց հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:
«Մենք մեր համաժողովի մասնակիցներին բաժանել ենք երկու սեգմենտի՝ այն մարդիկ, ովքեր սկսել են Շիրակից, և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են սկսել Շիրակից: Պարոն վարչապետ, դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք, և հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի: Այսօր թվային տվյալներով չեմ ծանրաբեռնի, այսօր ցանկանում ենք ավելի շատ ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցույց տալ մեր զգացմունքներն ու էմոցիաները»,- ասաց Պետրոսյանը:
ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով: Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի պաշտոնական մասն ունի շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
9162 դիտում
14:10 11-03-2020
Հեղափոխական Հայաստանի, ոչ հեղափոխական պաշտոնյաները. մաս2
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը