211652_close_icon
views-count30965 դիտում article-date 11:24 23-07-2019

Հայբիզնեսբանկը համալրեց իր մասնաճյուղային ցանցը նորաբաց «Մասիվ» մասնաճյուղով

Հանդիսավոր բացվեց [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի 2-րդ մասնաճյուղը Նոր-Նորք վարչական շրջանում: Հուլիսի 19-ին ք. Երևան, Նոր-Նորք, Միկոյան 2/13 հասցեում [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը համալրեց իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «ՄԱՍԻՎ» մասնաճյուղով, որն իր ոճով, նոր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ և հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։ Մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Նոր-Նորք վարչական շրջանից, ՀՀ ԿԲ-ից, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը, որտեղ առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղորդող աշխատակից: Մոտ 30 տարի [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը մատուցում է բարձրորակ ծառայություններ, նորաբաց մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից։ Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի: «Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր հաճախորդներին: «ՄԱՍԻՎ» մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է մեր նպատակի իրագործման ճանապարհին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Բանկը հաճախորդի համար հանդիսանալով վստահելի գործընկեր՝ մատուցում է միմիայն որակյալ բանկային ծառայություններ»,- նշում է «[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]» ՓԲԸ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը: Նշենք, որ որակի, մատչելիության և հուսալիության սկզբունքով [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ն տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների և գործընկերների վստահությանը: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color], ապագայի հուսալի ճանապարհ…

Նմանատիպ նյութեր