1724 դիտում
16:11 23-07-2019
Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին: Այս մասին նշվում է ֆոնդի տարածած [url=https://www.anif.am/post/anif-announces-the-appointment-of-dominique-de-villepin-to-its-board-of-directors]հաղորդագրության[/url] մեջ:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ, Armenian National Interests Fund) տնօրենների խորհրդի անդամ, և այդ որոշումն ուժի մեջ է մտել այսօր։
ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։ 2003թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով Դե Վիլեպինը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսևորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում և ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում։ Մեծ պատիվ է ընդունել պարոն դե Վիլեպինին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր և Հայաստանի բարեկամ: ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն Դե Վիլեպինին մեզ ներկայացնելու համար»։
Այս կապակցությամբ Դե Վիլեպինը նշել է. «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան։ Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է՝ 2019-ի առաջին եռամսյակում 7.1%-ով, և ԱՆԻՖ-ը մեծ ապագա և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։
Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
20:57 22-12-2023
Անի Իսպիրյանն ընտրվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ խորհրդի նախագահ
2792 դիտում
14:51 06-06-2019
Կառավարությունը 240 մլն դրամ տրամադրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի
1733 դիտում
22:16 14-07-2019
ՀՀ վարչապետ. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» պետք է իրականացնի 4 գործառույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ