211652_close_icon
views-count1900 դիտում article-date 19:40 23-07-2019

ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց վերջին մեկուկես տարում առաջնագծում իրավիճակի կայուն լինելու մասին

Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: «[url=https://armenpress.am/arm/news/982606.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:

Նմանատիպ նյութեր