211652_close_icon
views-count1174 դիտում article-date 13:28 23-06-2015

Վիկտոր Յանուկովիչը վերջին մեկուկես տարում առաջին անգամ պատասխանել է արևմտյան լրատվամիջոցի հարցերին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերջին մեկուկես տարում առաջին անգամ պատասխանել է արևմտյան լրատվամիջոցի հարցերին: Բրիտանական BBC-ի առաջին հարցը 2014թ-ի փետրվարի դեպքերին է վերաբերել, երբ Կիևում տապալվել է օրինական իշխանությունը: Յանուկովիչն այն անվանել է Ուկրաինայի ողբերգություն` նշելով, որ Մայդանում արյունահեղության պատասխանատուն արմատականներն են, որ միշտ դեմ է եղել ուժի կիրառմանը: Խոսվել է նաև Ղրիմի կարգավիճակի մասին: Յանուկովիչին հարցրել են արդյոք հնարավոր է համարում Ղրիմը Ուկրաինային վերադարձնելը: «Այսօր պետք է այս իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել: Ինչ եղել եղել է, դա փաստ է: Այսօր պատերազմ է ընթանում, ևս մեկ պատերազմ պետք չէ», - ասել է նա: Դոնբասի մասին խոսելիս Ուկրաինայի նախկին նախագահը հակամարտությունը կարգավորելու Մինսկի համաձայնագիրը համարում է Ռուսաստանի վաստակը` ավելացնելով, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ սկսի Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր