4682 դիտում
21:35 23-07-2019
Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով
Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019թ-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։
ԱՊՀ երկրներից ժամանած ՌԴ-ում բնակվող
օտարերկրյա քաղաքացիների թիվը, մարդ
[img]https://st0.shamshyan.com/editor/0489482001563903190264820.jpg[/img]
Ռուսաստանի բնակչության միգրացիոն հավելաճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է ՝հասնելով 115.5 հազարի։
Նշված տվյալների համաձայն՝ 2019թ-ի հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 31.2 հազար մարդ, իսկ հակառակ ուղղությամբ՝շուրջ 15 հազար: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ մեկնածների և հետ վերադարձածների տարբերությունը, այսինքն՝միգրացիոն սալդոն կազմել է 16.1 հազար մարդ։
2019թ. հունվար-մայիսին ԱՊՀ երկրներից եղել է միգրացիոն հոսքերի աճ, որոնք հիմնականում ապահովել են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը, իսկ Մոլդովայից և Բելառուսից նկատվել է կտրուկ անկում։
Կտրուկ աճի պատճառներից կարող է լինել ինչպես այն, որ 2018 թվականին գրանցվել է բնակչության աճի ամենացածր տեմպերից մեկը, այնպես էլ ցուցանիշի կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ընթացիկ տարվա ընթացքում կատարված միգրացիայի գրանցման մեթոդաբանական փոփոխություններով։
Նմանատիպ նյութեր
4810 դիտում
09:35 30-04-2016
Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 20 հազարով. «Ժողովուրդ»
1673 դիտում
13:59 10-09-2020
Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. աշխատավարձը աճել է միջինը 13․8 հազարով. վարչապետ
6059 դիտում
10:36 29-08-2017
Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը նվազել է 207 հազարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
859 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
652 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
814 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան