30328 դիտում
14:08 24-07-2019
Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը
Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Նրանք ականապատել են այն փողոցը, որով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը։
Ինչպես հայտնում РИА Новости-ն, ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։
ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
13:42 02-12-2014
Ահաբեկիչները փորձել էին պայթեցնել երկնաքերը, որտեղ գտնվում էր Օփրա Ուինֆրիի հեռուստաստուդիան
808 դիտում
21:09 22-12-2014
Իսպանացին փորձել է պայթեցնել իշխող կուսակցության կենտրոնակայանը
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2875 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր