211652_close_icon
views-count805 դիտում article-date 21:09 22-12-2014

Իսպանացին փորձել է պայթեցնել իշխող կուսակցության կենտրոնակայանը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավտոմեքենան բախվել է երկրի իշխող կուսակցության կենտրոնակայանի շենքին: Ոստիկանության տվյալներով, մեքենայում գազի բալոններ են եղել: Վարորդը՝ 37-ամյա Դանիել Պերես Բերլանգան, պարզվել է, սնանկացած բիզնեսմեն է, որն այժմ աշխատանք չունի: Ոստիկանության բաժանմունքում նա ասել է, որ իշխող կուսակցության մեղքով կորցրել է ամեն ինչ, այդ պատճառով էլ որոշել էր գազի բալոններով լի ավտոմեքենայով բախվել կուսակցության շենքին եւ պայթեցնել այն: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան: Տեղեկություններ կան, որ բիզնեսմենը հոգեկան խնդիրներ ունի:

Նմանատիպ նյութեր