2306 դիտում
15:53 25-07-2019
Աֆրիկական, իռլանդական և հայկական մշակույթները Աբովյան քաղաքում
2019թ. հուլիսի 9-ից 18-ը Հայաստանի «Ապագան մեր ձեռքերում» և Իռլանդիայի Love and Care for People ՀԿ-ների համատեղ ջանքերով իրականացվեց Step Up երիտասարդական փոխանակման ծրագիրը Աբովյանում և Երևանում։
Ծրագրի հիմնական նպատակը հայկական և իռանդական մշակույթների փոխանակումն էր պարի միջոցով։Ամբողջ ծրագրի ընթացքը լի էր պարային ռիթմերով։Մասնակիցները ծրագրի ընթացքում սովորեցին հայկական և իռանդական պարեր՝ բացահայտելով պարային շարժումների նշանակությունն ու պատմությունը։Մասնակիցների համար կազմակերպվել էին նաև Սալսա, Բաչատա և Հիպ-Հոպ պարային ոճերի դասընթացներ։
Ծրագիրը ակտիվ էր խաղերի կազմակերպմամբ նույնպես։Հայ և իռլանդական թիմային խաղերը ապահովում էին ծրագրի ավելի ակտիվ և աշխույժ իրականացումը։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնել կազմակերպվող միջմշակութային երեկոների միջոցով։Կազմակերպվել էր նաև Սուջուխի պատրաստման դասընթաց, որին մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին և՛ հայ, և՛ իռանդացի մասնակիցները։
Step Up միջազգային փոխանակման ծրագրին մասնակցեցին Իռլանդիայի և Հայաստանի շուրջ 32 պատանիներ։
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
16:59 22-03-2022
«Ռասամանջարի» համերգային երեկոն կմիավորի հայկական և հնդկական մշակույթները
1040 դիտում
20:08 21-10-2014
Հայաստանի Հանրապետությունում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ
Այս բաժնից
667 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1078 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում