1504 դիտում
23:19 25-07-2019
Գավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագիծը:
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և ««Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:
Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Գորիսում արդեն իսկ կազմակերպել է նման ձևաչափով քննարկումներ, իսկ առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվում նաև Մարտունիում, Վանաձորում և Արմավիրում:
Փոխնախարար Սրբուհի Գալյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նախագծի հիմնական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթությանն առնչվող կարգավորումները, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել է այս գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառականության կարևորությանը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև:
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
23:04 23-07-2019
Գորիսում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
1474 դիտում
23:08 16-01-2019
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան