1621 դիտում
14:01 26-07-2019
Հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման թեմայի քննարկումները շարունակվում են. ԱՆ․ News.am
Քննարկումները Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման թեմայի շուրջ դեռ շարունակվում են։ Այս մասին «Հակակոռուպցիոն ռազմավարություն 2019-2022. նախագիծ, գնահատականներ և անհանգստություններ» թեմայով քննարկումների ընթացքում հուլիսի 26-ին Երևանում ասել է Հայաստանի արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության զարգացման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։ Գրում է [url=https://news.am/arm/news/525886.html]News.am[/url]-ը։
Նրա խոսքով՝ այդ քննարկումները շարունակվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ «Պետք է նշել, որ հասարակական կազմակերպությունները և այլ կառույցներ բավական բարձր ակտիվություն են ցուցաբերել։ Մեր առաջարկած ռազմավարությունը, իմ կարծիքով, աննախադեպ է, համենայնդեպս, մասնակիցների թվաքանակի տեսակետից»,- ասել է Գալստյանը։ Նա նշել է, որ առաջարկների զգալի մասը, որոնք արվել են ինչպես հասարակայնության, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, ընդունվել ու մտցվել են հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման նոր փաստաթղթում։
Նշենք, որ մինչ այդ Հայաստանի արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հասարակության պահանջով լրամշակված կառավարության «Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի հաստատման մասին» նախագիծը։ Ռազմավարությամբ, մասնավորապես, կանխորոշվում են հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությունները առաջիկա տարիներին, ինչպես նաև հակաոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխումը, կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը և հակակոռուպցիոն գիտելիքներն ու տեղեկացվածությունը։
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/525886.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
970 դիտում
20:25 27-07-2023
Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումները շարունակվում են
2147 դիտում
17:37 28-09-2016
ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված նոր օրինագիծը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին