1969 դիտում
19:52 26-07-2019
Աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի
Աշխատանք ունենալու ակնկալիքով հուլիսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:
«138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։ 89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման եւ աշխատանքային հարցերի քննարկման փուլում է»,- նշված է էջում:
Խնդիրը առաջացել էր այն ժամանակ, երբ անտառամերձ տարածքների բնակիչներին արգելվել էր ապօրինի ծառահատումներ իրականացնել, որից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել, նշելով, որ իրենք այդ քայլով օրվա հացի ապրուստն են հոգում:
Հուլիսի 18-ին Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Տավուշի մարզում 200 թափուր աշխատատեղ կա և այդ աշխատատեղերի աշխատավարձը տատանվում է 200-250 հազար դրամի սահմաններում:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
16:45 26-07-2019
Աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի
1508 դիտում
14:57 29-08-2022
Նամակով դիմել եմ Վահրամ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով. Լիլիթ Գալստյան
3986 դիտում
15:03 05-06-2020
Շիրակի մարզում 388 քաղաքացի ինքնամեկուսացված է, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան
Այս բաժնից
910 դիտում
09:35 20-10-2024
Օդի ջերմաստիճանը ատիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
730 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
553 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար